Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Ասում են...

Ասում են...
06.12.2016 | 00:49

... թե Գագիկ Ծառուկյանի «թուլությունը» սպիտակ գույնի, սպիտակ հագնվելու նկատմամբ ոչ միայն ներքին «մղման» արգասիք է, այլև քաղաքական փիար քայլ, որով նա փորձում է իրենից «սպիտակ ագռավ» կերտել:

Ասում են նաև, թե «թուլությունը» դրանով չի ավարտվում. Ծառուկյանը, որն ունի առյուծների և վագրերի բավականին «ներկայանալի թիմ», աշխարհում այն եզակիներից է, որ այդ «թիմում» ունի սպիտակ վագր ու սպիտակ առյուծ, որոնք բնության մեջ հազվադեպ են հանդիպում:

Դիտվել է՝ 7118

Մեկնաբանություններ